Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

Ֆուտբոլիստների սրտերը ձևափոխված են

Ֆուտբոլիստների սրտերը ձևափոխված են

«Սիենա»-ում բժշկական խմբի կատարած եռամյա հետազոտությունները ցույց են տվել, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների սիրտը ձևափոխված է:

Իտալացի բժիշկների աշխատանքը մեծ ուշադրության կարժանանա, մանավանդ վերջին իրադարձություններից`Պիերմարիո Մորոզինիի ողբերգական մահից և Ֆաբրիս Մուամբայի սրտի նոպայից հետո:

«Սիենա» ֆուտբոլի ակումբի և սրտաբանական կլինիկայի եռամյա համագործակցության արդյունքում ստացված տեղեկություններն արդեն հրապարակվել են:

«Հետազոտությունները ցույց տվեցին, որ մրցաշրջանի ընթացքում ծանրաբեռնվածության հետևանքով սրտաբանական բնութագրերի մեջ փոփոխություններ են կատարվում: Այդ ամենը շատ կարևոր է, որովհետև մենք կարող ենք հետևել մարզումների ազդեցությանը ֆուտբոլիստների առողջական վիճակի վրա: Կարող եմ ասել, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների սրտի կշիռը և չափերը նորմային չեն համապատասխանում` բավականաչափ մեծացած են»,- հայտարարել է բժիշկ Անդրեա Կաուսորանոն:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ